Հայաստանի խոշոր ավիաընկերություններից մեկը` «Հայկական ավիաուղիները» ապրիլի 15-ից դադարեցնում է իր գործունեությունը: Հիմնական պատճառը 20 միլիոն դոլար կազմող ընկերության պարտքն է: Այսուհետ ավիաչվերթերի մեծ մասը Հայաստանից կկատարի «Արմավիա» ընկերությունը, որի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է ռուսական ավիափոխադրող «Սիբիրին»: «Սիբիրի» կոմերցիոն տնօրեն Մուշեղ Սայադյանի խոսքերով, արդեն ապրիլի 15-ից ընկերությունը կսկսի թռիչքներ կատարել 17 ուղղություններով: Ընդ որում «Սիբիրը» պարտավորվել է ավելացնել փոխադրումների ծավալը եւ նորացնել ինքնաթիռների շարժակազմը, ինչպես նաեւ` օգնել «Արմավիա»-ին շտկել ֆինանսական վիճակը` միջոցներ տրմադրելով 15 միլիոն դոլար վճարելու համար երթուղիները շահագործելու դիմաց: