Փետրվարի 15-ին Երևանում կայացել է «Հարավ-կովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի նոր գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին ներկայացնելու պաշտոնական արարողությունը: «Գլխավոր խնդիրը, որը ծառացած է մեր առաջ, կոնցեսիոն պայմանագրի դրույթների իրագործումն է: Մենք պետք է դուրս գանք անվնասաբերության երաշխավորված ուղի և զարգանանք, իսկ դրանում մեզ կօգնի պրոֆեսիոնալ կոլեկտիվը»,- ասել է Ռեբեցը:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը հանձնել է ՀԿԵ նախկին ղեկավար Շևքեթ Շայդուլինի աշխատանքի բարձր գնահատականը Հայաստանի նախագահի և վարչապետի անունից: Յակունինը նշել է, որ դուստր ընկերությունը կարող է օրինակ ծառայել մայր ընկերության համար:
Իր հերթին, տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նշել է ՀԿԵ հերոսական կոլեկտիվի մասնակցության կարևորութունն ընկերության զարգացման մեջ, որի «հաշվին ճանապարհը դարձել է անվտանգ և արագ»:
Շևքեթ Շայդուլինը գլխավորելու է «Կույբիշևյան երկաթուղին»:






