AM
16 Փետրվար 2012 - 05:43 AMT

Moody’s-ը մտադիր է վերանայել աշխարհի 17 խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների վարկանիշերը

Միջազգային Moody's Investors Service վարկանիշային գործակալությունը վերանյել է աշխարհի 17 խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների վարկանիշային ցուցակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղելով գործակալության մամուլի ծառայությունը:

«Այդ կազմակերպությունները բազմաթիվ դժվարություններին են հանդիպել` վարկային սպրեդրերի ավելացում, ֆինանսական օրենսդրության խստացում, օպերացիոն միջավայրի վատացում»,-ընդգծում են գործակալության վերլուծաբանները:

Ցուցակում վարկանիշի անկում է գրանցվել վեց բանկերում` Bank of America, Citigroup, Goldman Sachs, JPMorgan Chase, Morgan Stanley, Royal Bank of Canada:

Չորս բանկերի վերաբերյալ վերլուծությունները դեռևս շարունակվում են: Դրանք են` Credit Suisse, Macquarie, Nomura, UBS: Moody's-ը ավելի վաղ հայտարարել է եվրոպական բանկերի մեջ մտնող յոթ կազմակերպությունների` Barclays, BNP Paribas, Credit Agricole, Deutsche Bank, HSBC, Royal Bank of Scotland, Societe Generale, վարկանիշերի վերանայման մասին: