Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը հայտարարել է, որ կհեռանա հունիսի 30-ին: Այս մասին ասվում է բանկի հրապարակած հաղորդագրությունում: «Ուրախ եմ, որ աշխատել եմ միջազգային կարգի հաստատությունում նման տաղանդավոր և բացառիկ մարդկանց հետ: Խոսքը հատկապես զարգացող պետություններին` ճգնաժամը հաղթահարելու միջոցներ տրամադրելու մասին է»,-ընդգծել է Զելլիկը:
Զելլիկը հինգ տարիների ընթացքում զբաղեցրել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը: Այդ ընթացքում կազմակերպությունը ռեկորդային ֆինանսական օգնություն է հատկացրել զարգացող երկրներին, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 247 մլրդ դոլար: Բացի այդ, բանկը 20 տարիների ընթացքում առաջին անգամ իրականացրել է կապիտալի ընդհանուր ավելացում:






