AM
16 Փետրվար 2012 - 08:22 AMT

Հայաստանում պարգև է սահմանվել լանդշաֆտի համար

Հայաստանի կառավարությունը փետրվարի 16-ի նիստում որոշում է կայացրել լանդշաֆտի համար պարգև սահմանելու վերաբերյալ՝ ըստ Լանդշաֆտների մասին եվրոպական կոնվենցիայի: Ինչպես հայտնել է ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, պարգևին կարող են հավակնել տեղական ինքնակառավարման մարմիններն ու հասարակական կազմակերպությունները: Պարգևների կարժանանան լանդշաֆտների պաշտպանության ու պլանավորման լավագույն ծրագրերը, պարգևները կհանձնվեն արձանիկի և դիպլոմի տեսքով, կշնորհվեն նաև հատուկ շնորհակալագրեր:

Հայաստանը միացել է կոնվենցիային 2004թ. մարտին, իսկ 2011թ. նոյեմբերին ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում լանդշաֆտների ազգային քաղաքականության իրագործման մասին» ռազմավարությունը: