Հունաստանի կառավարությանը արտակարգ ֆինանսական օգնություն հատկացնելու խմբի եվրոպական նախարարների ղեկավարը հայտարարել է, որ պաշտոնական Աթենքը «զգալի առաջընթաց» ունի ԵՄ ներկայացուցիչների հատ բանակցություններում:
Փետրվարի 15-ին եվրագոտու ֆինանսների նախարարները քննարկել են Հունաստանի հետ կապված իրավիճակը, և որոշում կայացրել հետևել, թե Աթենքը ինչ քայլեր է իրականացնելու բյուջետային ծախսերը կրճատելու համար:
Եվրախմբի ղեկավարը հայտնել է, որ Հունաստանին հերթական տրանշի փոխանցման մասին վերջնական որոշումը կկայացվի երկուշաբթի:
Ներկայումս Աթենքը բանակցություններ է վարում ԵՄ հետ` Հունաստանին 130 մլրդ եվրոjի չափով օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այդ համաձայնագրի շրջանակներում ենթադրվում է նաև Հունաստանի պարտքի` 100 մլրդ եվրոյի մարում` մասնավոր բանկերի հաշվին, հայտնում է BBC-ն:






