AM
16 February 2012 - 09:12 AMT

Հայ գիտնականը մասնակցել է եվրոպական արբանյակի արձակմանը

LARES (LAser Relativity Satellite) արբանյակը Եվրոպական տիեզերական գործակալությունը արձակել է փետրվարի 13-ին, Գվիանայի տիեզերական կենտրոնից՝ Կուրու (Kourou), Ֆրանսիական Գվիանա:

Պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը (տիեզերագիտության և աստղաֆիզիկայի կենտրոն, Ալիխանյանի անվ.ազգային լաբորատորիա), որպես LARES–ի գիտական խմբի անդամ, մասնակցում էր արձակմանը առընչվող միջոցառումներին Կուրույում: Արձակումը իրականացվել է VEGA եռաստիճան, նոր կրող հրթիռի առաջին թռիչքի միջոցով, այդպիսով շարունակելով Ariane հրթիռների արձակումները:

LARES-ը հետազոտելու է գրավիտացիոն դաշտի հիմնարար հատկությունները’ Ալբերտ Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության կանխատեսած Լենզե-Թիրինգի երևույթը առ այսօր անհասանելի՝ մի քանի տոկոս ճշտությամբ, ինչը կարևոր է ֆիզիկական հիմնարար սկզբունքների սահմանների ի հայտ բերման, մութ էներգիայի, մութ նյութի, նաև աստղաֆիզիկական երևույթների, գալակտիկաների միջուկներից արտավիժող շիթերի, բնույթի մեկնաբանման համար: