Apple-ը գերմանական դատարանում շահել է Motorola Mobility ընկերության դեմ ներկայացրած հայցը, որում հավակնությունները վերաբերվում էին սմարթֆոնների սենսորային էկրաններն արգելափակելու տեխնոլոգիային մատով էկրանին ձախից աջ շարժման օգնությամբ, հաղորդում է SlashGear-ը:
Motorola-ն պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: