AM
17 February 2012 - 10:30 AMT

Սիրիայի իշխանություններն արգելափակել են տեսագրությունների տեղական կայքը

Սիրիական իշխանություններն արգելափակել են քաղաքացիների համար bambuser սերվիսի հասանելիությունը, որը նախատեսված է ինտերնետ-հեռարձակումների համար, գրում է GigaOM: bambuser-ի ներկայացուցիչների խոսքով, Սիրիայից նկարահանումների 90 տոկոսը վերջին օրերս մատակարարվում էր նրանց սերվիսի միջոցով: Այդ նյութերը իրենց ռեպորտաժներում օգտագործում էին BBC, CNN, «Ալ-Ջազիրան» և այլ միջազգային ԶԼՄ-ր:

GigaOM-ը ենթադրում է, որ bambuser-ի արգելափակումը ուղղված է նախ և առաջ սիրիական Հոմսից հեռարձակումները դադարեցնելուն: Այդ քաղաքն արդեն 2 շաբաթ է գրոհի է ենթարկվում կառավարական ուժերի կողմից:

Bambuser-ի միկրոբլոգում նշվում է, որ բջջային հասանելիությունը ևս արգելափակվել է: Այնուամենայնիվ, որոշ ընդդիմադիրներ կարողացել են շրջանցել արգելքները և շարունակել հեռարձակումները: