Համաշխարհային բանկը 2012թ. կարող է Հայաստանին շուրջ 118 մլն դոլար հատկացնել, հայտնել է ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, ՀԲ Գործադիր տնօրենների խորհուրդն արդեն հաստատել է «Զարգացման քաղաքականության գործառնություն» երրորդ ծրագրով մոտ 80 մլն դոլարի հատկացումն ու 11 մլն դոլար «Հայաստանում սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծրագերի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում: Բացի այդ շուրջ 12 մլն դոլար ՀԲ-ն նախատեսել է հարկային վարչարարության բարեփոխումների համար, ևս 15 մլն դոլար՝ քաղաքային համայնքներում ջրամատակարարման բարելավման համար: «Դա կազմում է մոտ 118 մլն դոլար, որի հատկացումը մենք նախատեսում ենք ավարտին հասցնել առաջիկա շաբաթներին»,-ասել է նա:
Հապին հավելել է, որ ՀԲ-ն քննարկում է կառավարության հետ տնտեսական զարգացմանն ու աղքատութայն կրճատմանն ուղղված մի շաքր ծրագրեր:






