AM
17 February 2012 - 10:59 AMT

Amazon-ը զբաղեցրել է երկրորդ տեղը պլանշետների խոշորագույն արտադրողների շքերթում

iSuppli ընկերության վերլուծաբանների հաշվարկների համաձայն, 2011-ի հոկտեմբեր-դեկտեմբերի ամիսներին վաճառվել է 27,1 մլն պլանշետ: 2011-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 60 տոկոս:

Պլանշետների խոշորագույն արտադրող մնում է Apple-ը՝ 15,4 մլն վաճառած iPad-ով 57 տոկոս բաժնով: Amazon-ը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ վաճառելով շուրջ 3,9 մլն Kindle Fire սարքավորումներ, դա կազմում է շուկայի 14 տոկոսը: Երրորդ տեղը զբաղեցնում է Samsung ընկերությունը 2,1 մլն վաճառված պլանշետներով (8 տոկոս):