AM
17 Փետրվար 2012 - 11:13 AMT

Ժան Միշել Հապի. Doing Business-ում դիրքերը բարելավելու համար Հայաստանը պետք է շտապի բարեփոխումներ անել

Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում իր դիրքերը բարելավելու համար Հայաստանը պետք է շտապի մի շարք բարեփոխումներ իրագործել, մասնավորապես, դա վերաբերվում է հարկային ոլորտին: Փետրվարի 17-ին մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ անցած տարի Հայաստանը ոչ բավարար արդյունքներ է ցույց տվել էլեկտրաէներգիայի սակագների գծով: «Դա հիմնական ուղղություններից է, որտեղ Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի բարելավի իր դիրքերն այդ զեկույցում»,- ասել է Հապպին:

Հայաստանը բարելավել է իր դիրքերը Doing Business-2012-ում անցյալ տարվա համեմատ 6 հորիզոնականով և զբաղեցրել 55-րդ տեղը 2011-ի 61-ի փոխարեն:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը կարծում է, որ բոլորի համար լավ նորություն է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: