AM
20 February 2012 - 08:07 AMT

Volkswagen-ը դարձել է Եվրոպայի ամենահայտնի բրենդը

2012թ առաջին ամսվա արդյունքներով Գերմանիան պահպանել է Եվրոպայի խոշորագույն ավտոշուկայի կարգավիճակը. մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալը կազմել է 210.2 հազար միավոր, հայտնում է JATO Dynamics վերլուծական գործակալությունը:

Սակայն վաճառքների ընդհանուր եվրոպական ծավալը շարունակվում է նվազել. եվրոպական շուկայում ընդհանուր առմամբ վաճառվել է 1 մլն 4 հազար ավտոմեքենա, ինչը 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Volkswagen-ը դարձել է Եվրոպայի ամենահայտնի բրենդը, երկրորդ և երրորդ տեղում են Ford և Peugeot: Ամենավաճառվող ավտոմեքենան է եղել Volkswagen Golf-ը, ապա Volkswagen Polo և Ford Fiesta: