Ամերիկյան աստղագետները Լուսնի մութ կողմում նկատել են մի քանի երկրաբանական նորագոյացություններ, որոնք վկայում են այն մասին, որ լուսնային տեկտոնիկ գործընթացները շարունակվել են առնվազ 950 մլն տարի Երկրի բնական արբանյակի երկրաբանական «մահվան» ենթադրվող ամսաթվից հետո, որը կայացել է շուրջ մեկ մլրդ տարի առաջ: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Nature Geoscience ամսագիրը:
Համարվում է, որ «ակտիվ» տեկտոնիկ գործընթացներն ավարտվել են Լուսնի վրա մոտավորապես 3,6 մլրդ տարի առաջ: