Յանդեքս ինտերնետ-ընկերությունը բետա ռեժիմով թողարկել է սոցիալական որոնում: Կիրառելով որոնման հատուկ գործառույթ՝ օգտագործողները կարող են իրենց ընկերների պրոֆիլները գտնել սոցիալական ցանցերում և բլոգոհոսթինգներում:
Տվյալ պահին համակարգն ինդեքսավորել է 250 մլն աքաունտներ 10 ամենահայտնի ռեսուրսներում՝ Վկոնտակետ, Օդնոկլասսնիկի, Facebook, LiveJournal, Twitter և այլն:
Տարբեր ռեսուրսներում նույն օգտագործողի էջերը միավորվելու են որոնման արդյունքում, գրում է ՌԻԱ Նովոստին: