AM
21 Փետրվար 2012 - 05:21 AMT

Եվրագոտու երկրներն ու ԱՄՀ-ն Հունաստանին մոտ 130 մլրդ եվրո կտրամադրեն մինչև 2014 թվականը

Եվրագոտու պետություններն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) փրկության երկրորդ ծրագրի շրջանակում Հունաստանին մինչև 130 մլրդ եվրո կտրամադրեն մինչև 2014 թվականը, ինչը թույլ կտա վերջինիս խուսափել դեֆոլտից:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդել է Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը երեքշաբթի օրը նախարարների խորհրդի 12-ժամյա նիստի արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում: Նրա տեղեկատվության համաձայն, մասնավոր հատվածը կարող է դուրս գրել երկրի պարտքի 53,3 տոկոսը: