AM
21 February 2012 - 08:19 AMT

Samsung-ը ներկայացրել է նոր մոդելներ` Galaxy Ace 2 և Galaxy mini 2

Samsung Electronics-ը ներկայացրել է Galaxy շարքի երկու նոր սմարթֆոններ` Galaxy Ace 2 և Galaxy mini 2, որոնք նախորդ տարվա մոդելների արդիականացված տարբերակներն են: Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական բլոգում:

Galaxy Ace 2-ը ունի 800 ՄՀց երկմիջուկային պրոցեսոր, 3.8 դյույմանոց դիսփլեյ, 14.4, 4 ԳԲ հիշողություն և 1500 մԱժ տարողությամբ մարտկոց: Սմարթֆոնն աշխատում է Android 2.3 Gingerbread հիմքի վրա: Մոդելն ունի երկու տեսախցիկ` ներառյալ 5ՄՊ հիմնականը:

Galaxy mini 2-ը զինված է 3.27 դյույմանոց էկրանով, 4 ԳԲ ներքին հիշողությամբ և 1300 մԱժ տարողությամբ մարտկոցով: Այս մոդելը զուրկ է ԳԼՈՆԱՍՍ-ից, RAM-ի ծավալը 512 ՄԲ, հիմնական տեսախցիկը` 3 ՄՊ: