AM
21 Փետրվար 2012 - 10:36 AMT

2012-ին ՀԱՊԿ-ը մեծ ուշադրություն կդարձնի անվտանգության ապահովման հարցերին

2011-ին ՀԱՊԿ ուժերը կենտրոնացված էին ճգնաժամային արձագանքման մեխանիզմների, երկրների պաշտպանության առկա մեթոդների գործնական իրագործման վրա: Այդ մասին Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ-Կիև-Քիշնև հեռուստակամրջի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Դրա հետ կապված 2011-ին անցկացվել են գործնական խաղեր՝ նվիրված ճգնաժամային իրավիճակների չեզոքացմանը և խաղաղապահական առաքելությունների իրակացմանը»,- ասել է Բորդյուժան:

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը մեծ ուշադրություն է դարձրել տեղեկատվական անվտանգությանը, թմրանյութերի անօրինական վաճառքի և անօրինական ներգաղթի հետ պայքարին:

Բորդյուժայի խոսքով, 2012-ին ՀԱՊԿ-ը մեծ ուշադրություն կդարձնի անվտանգության ապահովման հարցերին: Նա նաև անդրադարձել է ՀԱՊԿ նախագահությունը Բելառուսից Ղազախստանին փոխանցելու հարցին, նշելով, որ Բելառուսը միշտ ակտիվ և արդյունավետ է իրականացրել կազմակերպությունում իր նախագահությունը, իսկ Ղազախստանը միշտ հանդես է գալիս մտածված առաջարկներով: