Թողարկվել է Twitter միկրոբլոգային հարթակի բջջային Android ծրագրի նոր թարմացումը։ Այս մասին հաղորդում է androidcommunity.com-ը։ Նոր թարմացումը պարունանկում է մի շարք փոփոխություններ։
Յուրաքանչյուր գրառման համար ավելացել է պատասխանելու, retweet անելու, սիրելի գրառում նշելու և կիսելու հնարավորություն։ Եվ այս բոլոր հնարավորությունները երևում են հենց ժամանակացույցում (timeline)։ Թարմացվել է նաև «Ընկերների որոնում» դաշտը։ Այս բոլոր փոփոխությունները շատ պարզ և մատչելի են դարձրել միկրոբլոգային հարթակի օգտագործումը։
Այս թարմացումը համատեղելի է նաև Android-ի վերջին տարբերակի՝ Android 4.0 Ice Cream Sandwich-ի համար։
Twitter-ը սոցիալական միկրոբլոգային հարթակ է, որը ստեղծվել է 2006 թվականին։ Այն թույլ է տալիս կատարել կարճ գրառումներ մինչև 140 սիմվոլ, կցել լինքեր և նկարներ։ Twitter-ն ունի մոտ 200 միլիոն ակտիվ օգտագործողներ ողջ աշխարհում։