AM
22 February 2012 - 07:41 AMT

Մոսկվայում բացվել է Apple-ի հին մոդելների թանգարան

Ռուսաստանի մայրաքաղաքում բացվել է Apple թանգարան: Այս մասին հայտնում է appleinsider.ru-ն:

Թանգարանում ներկայացված է Անդրեյ Անտոնովի հավաքածուն, ով երկար տարիներ հավաքել է Apple-ի հին արտադրության օրինակներ: Թանգարանում Apple-ի բոլոր երկրպագուները կարող են տեսնել աշխատող համակարգիչներ, տպիչներ, CD-նվագարկիչներ և Apple-ի այլ տեխնիկա: Թանգարանը Անտոնովի երազանքն էր:

Թանգարանը կբացվի այս շաբաթ: Առայժմ ցուցանմուշները ներկայացվել են միայն լրագրողներին: