ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Frontex-ի տնօրեն Իլկկա Լայտինենը սահմանային վերահսկողության հարցերի շուրջ համագործակցության համաձայնագիր են ստորագրել:
Ինչպես հայտարարել է Լայտինեն, «սա բավականին կարճ և արդյունավետ գործընթաց էր»:
«Համաձայնագրի հիման վրա, մենք շուտով կձևավորենք մերձսահմանային վերահսկողության պլան, որը բխում է երկու կողմերի շահերից»,-հավելել է նա:
Լայտինենն առանձնացրել է երեք գործոններ, որոնք կապված են այս նախաձռնության հաջողության հետ` հայկական իշխանությունների կողմից նախագծի քաղաքական աջակցություն, Հայաստանում մերձսահմանային վերահսկողության հստակ ռազմավարություն և միջազգային կառույցների` Հայաստանին այս հարցում աջակցելու պատրաստակամություն:






