Ավտոարտադրողներ Peugeot և Citroen բանակցություններ են վարում General Motors հետ` դաշինք ստեղծելու վերաբերյալ: Ֆրանսիական La Tribune պարբերականը հրապարակել է անանուն աղբյուրի հաղորդագրությունն այն մասին, որ բանակցություններն արդեն բավականին առաջընթացային փուլում են և կողմերը կարողացել են որոշակի համաձայնությունների հանգել:
Խոսքը նոր մոդելների ստեղծման ժամանակ համագործակցության մասին է, ինչպես Ford, Toyota և BMW դեպքում: PSA Peugeot Citroen դիտարկում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են եվրոպական ավտոշուկայում գների անկումը և դրա հետ կապված վնասի փոխհատուցումը:
Դեռևս պարզ չէ, արդյոք ընկերությունները համաձայնության կգան: General Motors-ի մամուլի քարտուղարը հաստատել է, որ ընկերությունն անընդհատ բանակցություններ է վարում այլ ավտոարտադրողների հետ, սակայն այլ մեկնաբանություններից հրաժարվել է:
Եթե ընկերությունների միջև դաշինքը ստեղծվի, չի բացառվում, որ այդ մասին հայտարարվի Ժնևի ավտոսրահում, գրում է autonews.ru-ն: