AM
10 April 2003 - 15:52 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի նախագահի եւ Ռուսաստանի հայերի միության հովանավորության ներքո մայիսի 10-13-ը Երեւանում կկայանա ներդրումային համաժողով ռուս գործարարների մասնակցությամբ: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը: Նրա խոսքերով, համաժողովը նվիրված կլինի Հայաստանի տնտեսություն ռուսական կապիտալի ներգրավման հարցերին: Նախարարը հաղորդել է նաեւ, որ ապրիլի 19-ին ՌԴ Պետդուման կքննարկի «Գույք պարտի դիմաց» հայ-ռուսական պայմանագրի վավերացման հարցը, որի համաձայն 93 միլիոն դոլար կազմող ՌԴ-ին Հայաստանի պետական պարտքի դիմաց 5 հայկական ձեռնարկությունների բաժնետոմսերը անցնում են Ռուսաստանին: Վավերացումից հետո մենք կսկսենք ձեռնարկությունների շահագործմանը ուղղված կոնկրետ միջոցառումներ իրականացնել, նշել է Կլեբանովը: