LiveJournal բլոգհոսթինգը մեկնարկել է հանրահայտության վարկանիշի նոր հաշվարկման ձև, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դեռևս 2011թ LiveJournal-ի ղեկավարությունը հայտարարել էր վարկանիշի հաշվարկան նոր համակարգի մասին:
LiveJournal-ում բլոգերի հայտնիությունը այժմ հաշվարկվելու է ոչ միայն բաժանորդագիրների թվի հիման վրա, ինչպես առաջ, այլ նաև սերվիսում նրանց ակտիվության:
«Նոր համակարգն արտացոլում է միայն կենդանի թրաֆիքը և հնարավորություն է տալիս օրագրի հեղինակին ադեկվատորեն գնահատել իր դիրքը»,- ասել է LiveJournal-ի ղեկավար Իլյա Դրոնովը: Տվյալ պահին նոր համակարգը ներառում է վարկանիշում միայն առաջին երկու հազար հայտնի բլոգերը: Տվյալները թարմացվում են ժամը մեկ: Դրոնովի խոսքով, նոր համակարգը թույլ է տալիս բացառել այն բլոգերը, որոնց հանրահայտությունը արհեստականորեն ուռճացվում է:
LiveJournal-ում կա 5 մլն գրանցված բլոգ: LiveJournal-ի հաճախորդների թիվը կազմում է 65մլն: