Մարտին Լոնդոնի արևմուտքում Չելսիի և Կենսինգթոնի քոլեջի ուսանողները ծրագրում են անցկացնել iPhone-ագրության դասեր: Միակ բանը, որ պետք է ունենա դասընթացի մասնակիցը, iPhone-ն է և վճարման համար 182 դոլարը, հայտնում է appleinsider.ru-ն:
Դասընթացը կոչվում է iPhone-ագրություն: Դասընթացի մասնակիցը պետք է լինի էնտուզիաստ լուսանկարիչ, ինչպես նաև նկարներ անի իր iPhone-ի միջոցով:
«Ես սկսեցի զարգացնել այս դասընթացը, հենց որ հասկացա, որ շատ մարդիկ չգիտեն, ինչպես ճիշտ օգտագործել տեսախցիկը: Հմուտ ձեռքերի և համապատասխան գիտելիքների շնորհիվ iPhone-ը կարող է դառնալ կրեատիվ գործիք»,-ասում է դասընթացի տնօրեն Ռիչարդ Գրեյը: