Ավտոարտադրող Renault-ն հայտարարել է մեկտեղանոց Twizy էլեկտրական ավտոմեքենայի թողարկման մասին, հայտնում է autonews.ru-ն:
Twizy-իի արժեքս սկսվում է 6990 եվրոյից, ինչը հնարավոր է դարձել նրա շնորհիվ, որ գնի մեջ մարտկոցները ներառված չեն: Վաճառքը մեկնարկել է Ֆրանսիայում:
Մեքենայի երկարությունը 2.32մ է, իսկ լայնությունը 1.19, բարձրություն կազմում է 1.46մ, իսկ զանգվածը` 450 կգ: 17ձիաուժ հզորությամբ փոքրիկը կարող է զարգացնել միչև 80 կմ/ժ արագություն: Լիթիում-իոնային մարտկոցների լիարժեք լիցքավորման դեպքում այն կարող է անցնել 100 կմ:
Twizy-ին ունի դեռահասների համար նախատեսված մոդիֆիկացիա: Twizy 45-ը զարգացնում է 45 կմ/ժ արագություն, իսկ նրա հզորությունը կազմում է 5 ձիաուժ: