Ըստ գերմանական մամուլում տարածված լուրերի, Apple ընկերությունը կթողարկի իր iPad 3 պլանշետային համակարգիչը մարտի 23-ին Գերմանիայում։ Այս մասին հաղորդում է appleinsider.com-ը։
Անցյալ տարի Apple-ը ներկայացրել էր iPad 2-ը մարտի 2-ին և այն հասանելի եղավ ամենասկզբում ԱՄՆ-ում։ Իսկ Գերմանիայում սարքը հասանելի էր միայն մարտի վերջում։
Սակայն ինչպես հայտնի է, սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի իր պլանշետային համակարգչի 3-րդ սերունդը մարտի 7-ին՝ իր հայտարարած մամլո ասուլիսի ժամանակ։
Բացի վերը նշված թողարկման ամսաթվից գերմանական մամուլը գրում է, որ iPad 3-ն ունենալու է Siri ձայնային կառավարման համակարգը և հագեցած է լինելու A5X կոչվող պրոցեսորով։