Ակտիվ զարգացմանն ուղղված նոր քաղաքականության շրջանակներում Զարգացման հայկական բանկը (ԶՀԲ) 2011-ի արդյունքներով ավելացրել է իր ընդհանուր պորտֆելը 60 տոկոսով՝ մինչև 24 մլրդ դրամ տարեսկզբի 15 մլրդ դրամ ցուցանիշի փոխարեն: Այդ մասին փետրվարի 22-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ԶՀԲ վարչության նախագահ Կարեն Սարգսյանը: Միաժամանակ, փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) բաժին է ընկնում բանկի ընդհանուր վարկային պորտֆելի շուրջ 74 տոկոսը:
Ինչպես հաղորդել է Սարգսյանը, այսօր ԶՀԲ-ն առաջարկում է ՓՄՁ համար վարկեր 7 տարով 21-ամսյա արտոնյալ շրջանով, միաժամանակ այդ վարկերի սպասարկումը բիզնեսի համար անվճար է: «Մեր նպատակն է օգնել ՓՄՁ-ին դիմակայել մարտահրավերներին և ոտքի կանգնել»,- ընդգծել է նա:
ԶՀԲ-ը 60 տոկոս ուղորդել է բիզնես վարկավորմանը, իսկ ահա 24 տոկոսը բաժին է ընկել հիփոթեքային վարկավորմանը:
Կարեն Սարգսյանը նշել է, որ Զարգացման հայկական բանկը մտադիր է 2012-ին ընդհանուր վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ դրամի:






