AM
23 Փետրվար 2012 - 06:16 AMT

«Ժողովուրդ». «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կտուգանվի 10 միլիարդ դրամով

ՀՀ պետեկամուտների կոմիտեի սկսած ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում 11 դեռ չեն ավարտվել:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում այդ գործով սկանդալային բացահայտումներ են լինելու, և հնարավոր է` դրան հետևեն նաև ձերբակալություններ:

ՀՀ ՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ շուտով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 10 միլիարդ դրամով կտուգանվի: Այս հեռանկարը ՀԷՑ-ի համար կարծես անակնկալ չէ: Այստեղ մոտավորապես հենց այդքան տուգանքի են սպասում, թեև լուրը պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Թերթը հիշեցնում է, որ դեռևս անցած տարվա հոկտեմբերից ՀԷՑ-ում ստուգումներ սկսվեցին, որի ընթացքում ընկերության մասնաճյուղերում խուզարկվեցին գրասենյակները, առգրավվեցին համակարգիչները, և հարուցվեց քրեական գործ: