AM
23 Փետրվար 2012 - 07:37 AMT

Կանանց միջազգային օրվա առթիվ կհանգստանանք 4 օր

ՀՀ կառավարությունը փետրվարի 23-ի նիստում որոշում է կայացրել, որի համաձայն մարտի 9-ը լինելու է ոչ աշխատանքային օր: Ինչպես հայտնել է ապարատի ղեկավար Դավիթ Սարգսյանը, 2012թ մարտի 9-ի` ուրբաթ աշխատանքային օրը, տեղափոխվելու է շաբաթ օրը` մարտի 17-ին: Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդգծել է, որ հանգստանալու ենք 4 օր:

Համաձայն Հայաստանի «Տոների և հիշատակի օրերի» մասին օրենքի, մարտի 8-ը համարվում է ոչ աշխատանքային օր` նշվում է Կանանց միջազգային օրը: