AM
23 February 2012 - 08:24 AMT

Աշխարհում կա բջջային կապի 6 միլիարդ բաժանորդ

Ամբողջ աշխարհում բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է 6 մլրդ: Այս մասին է վկայում Ericsson ընկերության հաշվարկները:

Հաշվի առնելով, որ աշխարհում բնակվում է 7 մլրդ մարդ, ստացվում է, որ բջջայինից օգտվում է բնակչության մոտ 60 տոկոսը:

Բաժանորդների քանակը տարբերվում է փաստացի օգտագործողների քանակից, քանի որ միևնույն մարդը կարող է ունենալ մի քանի բջջային համար: Տարվա ընթացքում բաժանորդների թիվն ավելացել է միջինում 13 տոկոսով:

Առաջատարներ են համարվում Հնդկաստանն ու Չինաստանը. այս երկրներում բնակվում են բջջային կապի բաժանորդների 35 տոկոսը: Առաջատարների հնգյակում են նաև Բրազիլիան, Ինդոնեզիան և Բանգլադեշը:

Ericsson-ի տվյալներով, 2011թ վաճառված բջջային սարքերի 1/3-ը սմարթֆոններ են: Սակայն սմարթֆոնից օգտվում է 10 բաժանորդներից միայն 1-ը:

Շվեդական Ericsson ընկերությունը թողարկում է հեռահաղորդակցման սարքեր, այդ թվում` բջջային հեռախոսներ: