AM
24 February 2012 - 09:31 AMT

Google-ը կփոխարինի Motorola Mobility-ի ղեկավարին ընկերության գնումն ավարտելուց հետո

Google-ը Motorola Mobility-ի ղեկավար կնշանակի իր բարձրաստիճան աշխատող Դենիս Վուդսայդին, հաղորդում է Bloomberg-ը՝ մեջբերելով անանուն աղբյուրները:

Վուդսայդը Google ավագ փոխնախագահն է: Նա Motorola Mobility-ի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Սանջեյ Ջային:

Վուդսայդը պաշտոնը կստանձնի այն բանից հետո, երբ Google-ը կավարտի Motorola Mobility գնումը: