AM
24 Փետրվար 2012 - 12:31 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Փետրվարի 20-24-ը արտարժույթի ներբանկային շուկայում հայաստանյան բանկերի կողմից գնվել է 54,942,348 ԱՄՆ դոլար 388.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,540,924 ԱՄՆ դոլար 389.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 389.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 389.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Փետրվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 23.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 52.2 մլն ԱՄՆ դոլար, հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: