AM
9 April 2003 - 18:31 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ

Այսօր Հայաստանի Կառավարության տանը տեղի է ունեցել երկրորդ ժամկետով վերընտրված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնադրման արարողությունը: Արարողությանը ներկա էին ավելի քան 80 պատգամավոր, Հայաստանի կառավարության անդամներ, արտասահմանյան երկրների դեսպաններ, բազմաթիվ հյուրեր: «Ստանձնելով նախագահի պաշտոնը, երդվում եմ անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը ի բարօրություն ժողովրդի», – հայտարարել է Ռ. Քոչարյանը` երդվելով 8-րդ դարի Աստվածաշնչի եւ ՀՀ Սահմանադրության վրա: Նախագահը շնորհակալություն է հայտնել ժողովրդին ընտրությունների ընթացքում ցուցաբերած ակտիվության եւ ընձեռնված վստահության համար: Նա հավաստիացրել է, որ հինգ տարի հետո նա հաշվետու կլինի ժողովրդի առջեւ` արդարացնելով նրա հույսերն ու բարձր վստահությունը: