Մարտի 1-ին Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում կանցկացվի նոր սեմինար` Multi-Core Programming թեմայով: Սեմինարը նախաձեռնել են Հայ-Հնդկական ՏՀՏ Կենտրոնը` Ձեռնարկութկունների Ինկուբատոր Հիմնադրամի հետ համատեղ։
Սեմինարը վարելու է Հնդկաստանի Համակարգչային Զարգացման Կենտրոնի մասնագետ պրն Կոշալ Շհարման: Սեմինարին մասնակցությունն անվճար է:
Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը բացվել է 2011-ի նոյեմբեր ամսին։ Կենտրոնը գործում է Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն:






