AM
27 February 2012 - 07:46 AMT

Սամսունգը ներկայացրել է Galaxy Tab 2 պլանշետների շարքը

Samsung ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնում է Galaxy Tab 2 շարքի մասին, որն իր մեջ ներառում է երկու տարբերակ՝ 7 և 10 դյույմ անկյունագծերով պլանշետներ։

Galaxy Tab 2 (10.1) –ը հանդիսանում է ընկերության 10,1 դյույմ անկյունագծով երկրորդ պլանշետը։ Առաջին Galaxy Tab-ն ընկերությունը ներկայացրել է 2011-ի հունիս ամսին։

Galaxy Tab 2 շարքի պլանշետներն աշխատում են Android 4 Ice Cream Sandwitch տարբերակով և 1 ԳՀց երկմիջուկային պրոցեսորով։ Պլանշետներն ունեն 16Գբ և 32Գբ ներքին հիշողություն, որը հնարավոր է ավելացնել microSD քարտերով։ Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները, երկու պլանշետները վաճառքի դուրս կգան մարտ ամսին։

Galaxy Tab 2 պլանշետները (7 և 10 դյույմ) Samsung-ը ցուցադրելու է նաև փետրվարի 29-ին Բարսելոնայում կայանալիք Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ։