AM
27 February 2012 - 07:54 AMT

Forbes. «Յանդեքսը» դարձել է 2011թ ռուսական առաջին խոշոր ինտերնետ-ընկերությունը

«Յանդեքսը», ըստ Forbes ամսագրի, գլխավորել է 2011թ ռուսական ինտերնետ-ընկերությունների վարկանիշային ցուցակը` շրջանցելով Mail.Ru Group-ին, հայտնում է 1prime.ru-ն:

Ընկերության վարկանիշը կազմվել է Forbes ամսագրի կողմից` ընկերության շահույթի հիման վրա, որը 2011թ կազմել է 20 մլրդ ռուբլի, մինչդեռ Mail.Ru Group-ինը` 15.2 մլն:

Forbes-ի վարկանիշի 3-րդ հորիզոնականում է «Բադակտուց» ինտերնետ-խանութը, որի շրջանառությունը կազմել է 6.4 մլրդ ռուբլի:

Ընդհանուր առմամբ վարկանիշում ընդգրկվել են ռուսական 30 ինտերնետ-խանութներ: Ռուսաստանում խոշորագույն «Վ Կոնտակտե» սոցկայքը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Աառջին տեղը զբաղեցրած «Յանդեքսը» Ռուսաստանի խոշորագույն որոնողական համակարգն ունի, ինչպես նաև բազմաթիվ ինտերնետ-ծառայություններ` փոստային, երաժշտական, քարտեզագրային և այլն: