Հայ ժամկետային զինծառայողի սպանությունը քաղաքական ենթատեքստ չուներ, փետրվարի 27-ն Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, Ադրբեջանը վերջերս հրաժարվել է շփման գծում ու Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության աճին նպաստող քաղաքականությունից:
Սերգեյ Մինասյանը հավելել է, որ դա զգացվում է ՌԴ նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Սոչիում կայացած հանդիպումից հետո, որտեղ կողմերը ճանաչել են ծայրահեղական դիրքորոշումներից հրաժարվելու անհրաժեշտությունը:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է փետրվարի 23-ին ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանի մահը հակառակորդի դիպուկահար գնդակից: «Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետևանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, և Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար»,- ընդգծել է Կարապետյանը:






