AM
27 February 2012 - 10:01 AMT

Mozilla և LG կներկայացնեն նոր համատեղ սարքավորում

Mozilla և LG MWC ցուցահանդեսին կներկայացնեն համատեղ բջջային սարքը, գրում է ExtremeTech բլոգը` հղելով իր աղբյուրներին:

Սարքն աշխատելու է Boot to Gecko (B2G) ղեկավարությամբ, որը մշակվել է Mozilla-ի կողմից: Հավանաբար, սարքը նախատեսված կլինի մշակողների համար: Դրանով ծրագրավորողները կկարողանան փորձարկել Mozilla Marketplace-ի ծրագրերը:

Boot to Gecko համակարգը նախատեսված է սմարթֆոնների և պլանշետների համար: 2011թ ամռանը Mozilla-ն ներկայացրել էր դրա ալֆա-տարբերակը: Mozilla Marketplace-ը կմիավորի վեբ-ծրագրերը, որոնք գրված են HTML5, JavaScript և CSS-ով:

Mozilla Marketplace-ը կդառնա Firefox 13 բրաուզերի մի մասը, որը նախատեսվում է թողարկել 2012թ հունիսին: