AM
27 Փետրվար 2012 - 10:12 AMT

Այսուհետ Telcell տերմինալներով հնարավոր է կատարել Faberlic-ի վճարումները

Այսուհետ Faberlic ընկերության խորհրդատուները կարող են ապրանքների պատվերների համար վճարել Telcell և Megapay տերմինալներով ողջ Հայաստանի տարածքում: Այս մասին տեղեկացնում են Telcell ընկերության մամլո ծառայությունից։

Telcell և Megapay ինքնասպասարկաման տերմինալների միջոցով կատարվող Faberlic-ի վճարումները իրականացվում են իրական ժամանակի ռեժիմում:

Վճարման համար տերմինալում պետք է մենյուում ընտրել «Այլ օպերատորներ» բաժինը և սեղմել Faberlic կոճակը, մուտքագրել խորհրդատուի համարը և անհրաժեշտ գումարը: Գումարը 1-2 րոպեների ընթացքում փոխանցվում է խորհրդատուի հաշվին:

Վերջերս Telcell և Megapay ընկերությունները հայտնեցին միավորման մասին։ Այժմ Հայաստանի տարածքում գործում է ավելի քան 800 վճարային տերմինալ։