Հայաստանի ընդդիմադիր ուժերի կազմակերպած երթի մասնակիցներին չի հաջողվել հասնել Կառավարության տուն, որտեղ կայացել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնադրման արարողությունը: Հանրապետության հրապարակի մոտ, որտեղ գտնվում է Կառավարության շենքը, երթը կանգնեցրել է ոստիկանական պատնեշը: Ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները կոչ են արել ցուցարարներին «չենթարկվել սադրանքներին եւ չստեղծել ընդհարումների համար պատճառներ»: Ազգային-ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Արշակ Սադոյանը հայտարարել է, որ ընդդիմությունը «շարունակելու է գործընթացը կազմակերպված պայքարի հունով», կոչ անելով ցուցարարներին ցրվել եւ հավաքվել հաջորդ հանրահավաքի ապրիլի 15-ին: