Բարսելոնայում մեկնարկած Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ Nokia ընկերությունը ներկայացրել է չլսված 41 Մեգապիքսել ֆոտոխցիկով Nokia 808 PureView սմարթֆոնը, հայտնում է տեխնոբլոգ TechCrunch-ը։
Nokia 808 PureView-ն հագեցած է Pureview տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ստանալ բարձրորակ մաքրությամբ և պարզությամբ լուսանկարներ, անգամ վատ լուսավորության պայմաններում։
Սմարթֆոնն ունի 1.3 GHz պրոցեսոր, 512Մբ օպերատիվ հիշողություն (RAM), 4-դյույմ անկյունագծով AMOLED էկրան։ Այն աշխատում է Symbian Belle օպերացիոն համակարգով։
Սմարթֆոնի վաճառքը սպասվում է 2012-ի 2-րդ եռամսյակում 450 եվրո արժեքով։
Mobile World Congress 2012 ցուցահանդեսը մեկնարկել է Բարսելոնայում։ Այն համարվում է տարվա խոշորագույն ՏՏ ոլորտի իրադարձություններից։ Ցուցահանդեսին հավաքվում են սմարթֆոնների առաջատար արտադրողները, ինչպես նաև ծրագրային ապահովում ներակայացնող ընկերությունները։ Ցուցահանդեսը տևելու է մինչև մարտի 1-ը։