AM
27 Փետրվար 2012 - 13:11 AMT

Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից փետրվարի 27-ից մարտի 3-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գինն այս շաբաթ կկազմի 20226.11 (+386.31), բացթողնման գինը` 21984.90 (+419.9) դրամ, արծաթի գնման գինը` 394.71 (+8.66), բացթողնման գինը` 429.03 (+9.41), պլատինի գնման գինը` 19477.52 (+647.61), բացթողնման գինը` 21171.22 (+703.93), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8169.96 (+216.04), բացթողնման գինը` 8880.39 (+234.83) դրամ: