Արարատի մարզում կառավարական ծրագրի շրջանակներում տրամադրվելու է 4200 տոննա ազոտային պարարտանյութ: «Արարատի և Մասիսի շրջաններն արդեն ստացել են 660 տ պարարտանյութ, և դա առաջին քայլն է, որտ կառավարությունը կատարել է գյուղացիներին աջակցելու ճանապարհին»,- փետրվարի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նրա խոսքով, բարձրորակ պարարտանյութը հիմնականում առաքվում է Իրանից և Վրաստանից:
Դրա հետ կապված մարզպետը հավելել է, որ պարարտանյութերի իրացման գծով բարերարների կողմից արդեն հավաքվել է գումարի 80 տոկոսը, իսկ մնացած 20 տոկոսը նախատեսվում է հավաքել մոտ ժամանակները:
Ինչ վերաբերվում է դիզվառելիքին, ապա մարզը նպատակային ծրագրի շրջանակներում կստանա շուրջ 2000 տ դիզվառելիք, ինչը գյուղացիների համար խթան կծառայի հողերը մշակելու համար:






