Օպերայի բակում գոյացած ճաքը պայմանավորված է եղանակային պայմաններով և խորքային պատճառներ չունի: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Երեկ ուումնասիրել ենք. ընդամենը ասֆալտի ճաք է: Իրականում, անվտանգության և կրող կոնստրուկցիաների հետ կապված խնդիր չկա. սովորական, ճաքալացման ենթակա ճաք է»,- ասաց Գևորգյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի առաջիկա մարտիմեկյան ցույցին, նա նշեց. «Մեր համաքաղաքացիների անվտանգությունը մեզ համար ամենկարևորն է: Մինչ հետազոտումը, մինչ պարզելը՝ իրականում ինչն է պատճառը, անկախ քաղաքական հայացքներից, անկախ դիրքորոշումներից, չէինք կարող թույլ տալ, որ հավաք լինի: Սակայն, քանի որ անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա, հավաքի վայրի կամ օրվա հետ կապված փոփոխության կարիք էլ չկա»:
Գևորգյանը նշեց, որ ճաքալցումը կկատարվի հնարավորինս շուտ՝ հենց որ եղանակային պայմանները թույլ տան:






