Opera Software ընկերությունը թողարկել է իր բջջային բրաուզերների նոր տարբերակները՝ Opera Mini Next-ը և Opera Mobile 12-ը։ Այս մասին ընկերությունը հայտարարել է Բարսելոնայում ընթացող Mobile World Congress ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է Mashable տեխնոբլոգը։
Opera Mini Next-ում փոփոխությունները քիչ են։ Այն շարունակում է մնալ Java աջակցող բրաուզեր բջջային հեռախոսների և սմարթֆոնների համար։ Նորույթը Opera Mini Next-ում հանդիսանում է Facebook և Twitter սոցիալական կայքերի ինտերգրացիան։ Այս նորույթը բրաուզերում կոչվում է Smart Page։ Այն երևում է գլխավոր էջում։ Smart Page-ի միջոցով կարելի է արագ մուտք գործել սոցիալական ցանցեր։
Սակայն Opera Mini Next-ի այս նորույթը հասանելի չի լինելու սմարթֆոնների համար Դե իսկ Opera Mobile 12-ը հասանելի է դարձել Android և Symbian օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար։ Այն ունի WebGL, HTML5 աջակցություն։
Opera Software-ի երկու բրաուզերները կարելի է ներբեռնել Android Market-ից։