Facebook-ը շահագրգռված է բջջային կապի օպերատորների հետ համագործակցության մեջ օնլայն վճարումների ոլորտում: Այդ մասին հաղորդել է Facebook-ի տեխնիկական տնօրեն Բրետ Թեյլորը, գրում է Reuters-ը: Facebook-ի բջջային ծառայություններից օգտվում են շուրջ 425 մլն օգտագործողներ կամ կայքի լսարանի կեսը:
Ելույթ ունենալով Mobile World Congress ցուցահանդեսում՝ Թեյլորը հայտարարել է, որ օպերատորները կարող են գումար վաստակել սոցցանցում օգտագործողների կողմից խաղեր և երաժշտություն գնելու վրա, եթե վճարումն իրականացվի բաժանորդի հաշվից: Facebook-ի և օպերատորների համագործակցությունը կարող է բավական շահավետ լինել երկու կողմի համար, քանի որ կվերադարձնի նրանց շահույթի և ազդեցության մի մասը, որոնք ծախսվել են Apple և Google բջջային մշակումների հաշվին: