AM
28 February 2012 - 11:33 AMT

Այսուհետև Dell-ը կթողարկի միայն սերվերներ

Անհատական համակարգիչների արտադրության խոշորագույն առաջնորդներից մեկը՝ Dell ընկերությունը, վերակողմնորոշվում է դեպի կորպորատիվ շուկա: Այդ մասին հաղորդում է PC Pro-ն՝ մեջբերելով Dell կորպորատիվ լուծումների խմբի նախագահ Բրեդ Անդրեսոնին:

«Մենք այլևս համակարգչային ընկերություն չենք, մենք ՏՏ ընկերություն ենք»,- հայտարարել է Dell կորպորատիվ լուծումների խմբի նախագահը: