Kodak ընկերությունը թողարկել է լուսանկարների՝ իր բջջային սոցցանց ծրագրի՝ Kodak Gallery-ի Android տարբերակը։ Այն օգտագործողներին հնարավորություն է տալիս կիսել լուսանկարները ընկերների հետ ։
«Այլևս էական չէ, թե ինչ օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն են օգտագործում մեր օգտագործողները։ Այժմ նրանք կարող են մշտապես կիսել իրենց լուսանկարները մեր ծրագրի միջոցով»,-նշել է Kodak Gallery-ի փոխնախագահ Մարկ Քուկը։
2011-ի նոյեմբերին ընկերությունը թողարկել էր այս ծրագիրը iPhone օգտագործողների համար։ Այն գործարկումից հետո ներբեռնվել է մոտ 500 000 անգամ։ Kodak Gallery-ում կա ոչ միայն նկարները կիսելու հնարավորություն, այլև մեկնաբանություններ թողնելու։
Մարկ Քուկի խոսքով Kodak Gallery-ում կան վերբեռնված ավելի քան 5 միլիոն լուսանկարներ։ Յուրաքանչյուր ալբոմ միջինում պարունակում է 50 լուսանկար։
Ծրագիրն անվճար ներբեռնման համար հասանելի է Android Market-ում։ Kodak-ը դեռևս մտադիր չէ ծրագիրը հասանելի դարձնել նաև Blackberry և Windows Phone օգտագործողների համար։