AM
29 Փետրվար 2012 - 10:29 AMT

ՀԿ ղեկավարը սննդամթերքի հայկական շուկան համարում է վստահություն չներշնչողՄելիտա Հակոբյան. Իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ սպառողը գիտակից դառնա

«Եթե դիտել օրենսդրության տեսանկյունից, ապա կարգավորող դաշտը լիովին նորմալ է, սակայն կան բավականաչափ թերություններ»,-ասել է նա փետրվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հասարակական կազմակերպության ղեկավարը կարծում է, որ այս իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ «սպառողը դառնա գիտակից, ինչպես նաև գիտակից լինեն արտադրողները, որոնք ծառայություններ են մատուցում բնակչությանը»:

Ինչպես հայտնել է Մելիտա Հակոբյանը, իր գլխավորած կազմակերպությունը շարունակում է մոնիթորինգ անցկացնել լայն պահանջարկ ունեցող շուկաներում: Մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն 2012թ առաջին եռամսյակում: « Ներկայումս հայտնաբերվել են մակնշման հետ կապված խնդիրներ»,-հավելել է նա: